среда, 8 февраля 2012 г.

Ինտերնետ Հիմա 4




Ինտրնետ Հիմա 4 մոդեմի շնորհիվ Դուք կկարողանաք ավելի բարձր արագությամբ բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում, նույնիսկ HD որակով:
Այս նոր սերնդի մոդեմը տեխնիկապես կարող է ապահովել մինչև 42,2 Մբ/վ արագություն, որը տեսականորեն հասանելի է Երևանում, Գյումրիում և Վանաձորում (տես ծածկույթի քարտեզը)` Ինտերնետ Հիմա 11000 և Ինտերնետ Հիմա 20000 սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: Հայաստանի մյուս բնակավայրերում և այլ սակագնային պլաններից Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,6 Մբ/վ արագություն:
42.2 Մբ/վ ցանցի ծածկույթի քարտեզը կարող եք գտնել  այստեղ : Այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Earth ծրագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий